Ի՞նչ ենք շնչում, ի՞նչ ենք ուտում և ինչպիսի՞ն է մեր կյանքի որակը․ դեկտեմբերի 8-ի գիտարբուքը «Շրջակա միջավայրի որակը՝ կյանքի որակի ցուցիչ» թեմայով է։
Աշխարհագրական գիտությունների դոկտոր Լիլիթ Սահակյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
— Հայաստանի և հատկապես Երևանի օդի աղտոտվածությունն ու միջավայրային այլ խնդիրները,
— շրջակա միջավայրի գիտություններից մինչև սննդի անվտանգություն և տիեզերական տեխնոլոգիաների կիրառում,
— առողջ հողի կոնցեպտը Հայաստանում և աշխարհում
Հանդիպում ենք երկուշաբթի՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, «Էպոս» ակումբում՝ զրուցելու, քննարկելու և, դե իհարկե, մի-մի բաժակ խմելու։
Մուտքն անվճար է, բայց նախապես
ամրագրումով։