🧊 Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
☁️ Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
🌡 Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 ատիճանով։
[«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]