🔴 Օրինակ ինչու՞ «միջին վիճակագրական հայ դեմոկրատը» Իրանի վարչակարգի հանդեպ զգայուն է, իսկ՝ արաբական միապետությունների հանդեպ՝ ոչ այնքան:
Որովհետեւ Իրանը մո՞տ է: Ոչ, որովհետեւ Իրանը «սրտին մոոտ» է, բայց ոչ թե իրենց, այլ՝ արեւմտյան դերակատարների: Արեւմտյան դերակատարներն Իրանը ընդունում են «սրտին մոտ», իսկ արաբական միապետությունների «դեմոկրատացման» հարց նրանց օրակարգում չկա, շահերն այլ են: Ըստ այդմ, միջին վիճակագրական հայ դեմոկրատի համար Իրանի դեմոկրատիան օրակարգ է, իսկ արաբական միապետությունների դեմոկրատացումը՝ ոչ:
Սա շատ էական է, որովհետեւ ակնառու օրինակ է, որ «միջին վիճակագրական հայ դեմոկրատի» օրակարգը ձեւավորվում է ոչ թե ըստ արժեքների, ըստ գաղափարականության, ըստ Հայաստանի համար պետական նշանակության առաջնահերթությունների, այլ՝ ըստ ֆինանսական դոնորների:
Ու քանի որ դոնորների օրակարգում «իրանյան հարցն է», այլ ոչ թե ուրիշ ամբողջատիրությունների, բնականաբար միայն այդ հարցի հանդեպ զգայուն «միջին վիճաակագրական հայ դեմոկրատը»: