Այսօր դարձյալ գրառում տեսա «Նոր տարի» դիրքի մասին, որը սահմանազատումից հետո ավելի ուշ հանձնվել է Ադրբեջանին։
Այդ գրառման մեջ նշվում էր, որ դիրքն անմխիթար վիճակում էր, իրականում չեմ համաձայնի դրա հետ։ Իսկ արդեն մեր վերահսկողության տակ չգտնվող դիրքի անունը հենց այնպես չի դրվել։
Այն մենք վերցրել ենք 2003-ի հունվարին, այդ ժամանակ Նոյեմբերյանի գնդի հրամանատարը ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն էր, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ Իջևանի գնդում էր։
Ես հիշում եմ, որ այս գործողության մեջ դեր ուներ գնդապետ Արթուր Հովակիմյանը։ Պետք է, որ ճիշտ հիշեմ։
Իսկ Արթուրը պատերազմից հետո և մինչև հիմա կարծեմ Տավուշի մարզպետի տեղակալ է։ Իմ ամենասիրած և լավագույն հրամանատարներ տված կորպուսներից է 3֊րդ ԲԿ-ն եղել։
Եվ իզուր չի, որ սահմանազատումից հետո ասեցինք՝ սաղ քանդվեց։ Ու հետաքրքիր է՝ ինչ են զգում Օնիկ Գասպարյանը, Արթուր Հովակիմյանը, լինելով նաև Տավուշից, իրենց նվաճումների կորուստները տեսնելով, ավելին, իրենց փառավոր անցյալն ու կենսագրության հատվածը։
Հ.Գ. էսօր հպարտանում են Կիրանցի պատով, փոխանակ ամաչեն։