🗣️ «Սիրելի՛ հայրենակիցներ,🔴 Շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է:🔴 Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Երևանը՝ անկախ բոլոր հանգամանքներից, սակայն խոստովանենք՝ այսօրվա Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։🔴 Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները. դրանք, ցավոք, շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն։ Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելը#, դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի:🔴 Իրավիճակը, իհարկե, անհույս չէ. «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ:🔴 Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների և մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։🔴 Կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով. մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած որ դրսում 21-րդ դարն է:🔴 Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին:🔴 Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար:🔴 Անելու ենք այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը, այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին՝ աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով։➡️ Անելու ենք՝ Մեր ձևով»:
Blog
-
«Город мастеров»- один из любимых фильмов моего детства всегда проецировался на …
❗️Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի օրվան ընդառաջ
Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ:
Մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական… -
Ermeni Haber пишет, что согласно сообщениям, распространяемым в турецких СМИ, пр…
Էրդողանը կարող է ազդեցություն ունենալ Թրամփի «Նոբելյան մրցանակ» ստանալու հարցում
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության Նոբելյան