Եթե դու ուլտիմատումով հայտարարում ես, որ եթե ազատ չարձակեք Սամվել Կարապետյանին, մենք հանրահավաք կանենք Ազատության հրապարակում, ապա դու այդ հանրահավաքին պետք է բերես 50 հազար և ավել մարդ։ Այսինքն, մի թիվ, որը խնդիր կլինի իշխանության համար:
Եթե վստահ չես, որ կարող ես այդքան մարդ հանել փողոց, նման հայտարարություն մի արա, որովհետև քո առաջ կանգնած է փողոցի հոգեբանությունը շատ լավ հասկացող, փողոցով, այդ թվում հենց նաև Սամվել Կարապետյանի աջակցությամբ էլ իշխանության եկած մարդ, որը կվերցնի, խաղը կսրի ու կասի դե հանրահավաք արա։
Քաղաքականության մեջ ամեն խոսքը, ամեն քայլը կարևոր է ու դրա համար պետք է պատրաստ լինել պատասխանատվություն վերցնել։
Հենց նման ուլտիմատումը ինքնին տարօրինակ է ու քաղաքական չէ։ Պարզապես ասել ենք, որ ձեր հարցում առաջնորդվելու ենք չխանգարելու տրամաբանությամբ, դրա համար շատ և շատ բաների պարզապես չենք էլ անդրադառնում։