Աղոթում եմ, որ տգետ չմնաք, սիրելի քրիստոնյաներ.
Կարգալույծ քահանայի «պատարագին» մասնակցելը ՄԵՂՔ Է, անդառնալի մեղք.
Դա պատարագ չի, դա թատրոն է.
Ինչու՞ եք մեր ինքնության ազգային վերջին սյունը կրկեսի վերածում, ո՞նց կարելի է ախր այդքան տգետ լինել, լավ չե՞ք ամաչում, չե՞ք վախենում…
Թոշակի գնացած զագսի վարիչի մոտ կգնա՞ք ամուսնանալու, կամ թոշակառու նոտարի մոտ փաստաթուղթ վավերացնելու, բա նույննա, էդ մարդն այլևս ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ ՉԷ՛, կապ չունի, ո՞նց կարող եք գնալ ու մասնակիցը դառնալ նրա մեծ մեղսագործությանը…
Նոր աղանդ ե՞ք ձևավորում, քիչ ե՞ն եղածները, որ ԿԵՐԵԼ ԵՆ մեր երկիրը ներսից, քայքայել ու պառակտել են մեզ…
Մի արեք, մի քիչ կարդացեք, լսեք կիրթ մարդկանց, ամոթ է այս լուսավոր դարում այդքան անհավատ ու տգետ լինել…
Ձեր երեխեքը ձեզ լսում են, տեսնում են, գոնե նրանցից ամաչեք.
Տե՛ր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ.