Օնիկ Գասպարյանը չի ցանկացել ծանոթանալ Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին և զեկույցին
■ Ինչ վերաբերում է հարցման երկրորդ մասին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատակազմը գրավոր տարբերակով հիշեցրել է վերևում հիշատակված «ԱԺ կանոնակարգ» օրենքի 22-րդ հոդվածի համապատասխան պահանջը և հավելել.
«Նմանօրինակ գրություն ստացել ենք միայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից, որին տրվել է ընթացք, և նա՝ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի վերոնշյալ դրույթի, կկարողանա ծանոթանալ իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին: Իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից, ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանից նման գրություն չենք ստացել»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ նախկին նախարարին թույլ են տալու ծանոթանալ ոչ թե պատրաստի զեկույցին, այլ արձանագրություններին, որտեղ այլևս փոփոխություններ անելու հնարավորություն չի լինելու, ինչպես օրենքով թույլատրելի է: Մյուս կողմից, եթե օրենքի համապատասխան զեկույցում նշվում է, որ հարցաքննության կանչված պաշտոնատար և հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած անձինք իրավունք ունեն նաև «պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ», արդյո՞ք սա չի նշանակում, որ զեկույցին ևս կարող են ծանոթանալ:
Այս համատեքստում հարկ է հիշել, որ, օրինակ, Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի հետ կապված դառը փորձ ունի, երբ պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում նրա ներկայացրած զեկույց-առաջարկն աղավաղված էր գաղտնազերծվել, որպեսզի ցույց տրվեր, որ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստում պատերազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել:
Մյուս կողմից, չի բացառվում, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հիմքում ընկած է պատերազմից հետո ԳՇ-ում Օնիկ Գասպարյանի նախաձեռնած ուսումնասիրությունը, որն ամփոփել էր Արտակ Դավթյանը, և դրա համար Գասպարյանը ցանկություն չի հայտնել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքների վերջնարդյունքին ծանոթանալու: