Հարցմանը մասնակցած 2775 հոգու 53%-ը կողմ է, որ Միքայել Սրբազանը զբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոն, 42%-ը դեմ է, 5%-ն էլ չի մտածել այդ մասին:
Իսկ դուք մտածե՞լ եք այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ համակարգը բոլոր քաղբանտարկյալներից հենց Միքայել Սրբազանին արգելել հրապարակային որևէ բառ ասել, ուղերձ հղել, շփվել մարդկանց, հանրության, իր հոտի ու հետևորդների հետ:
Բոլորին խոսքի իրավունք տրված է, բացի Սրբազանից:
Գուցե Փաշինյանն ու իր թիմը հենց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պես բարձր հեղինակություն ունեցող մարդու՞ց են իրապես վախենում և վտանգ զգում, որ նրա խոսքը կարող է իսկապես ազդել ժողովրդի գիտակցության վրա և բան փոխել… իրե´նց փոխել:
Թե չէ` ու՞մ էր պետք Միքայել Սրբազանին ամիսներով տնային կալանքին զուգահեռ` նաև խոսքի արգելքի տակ պահել:
Մտածեք… բարի գիշեր😉
Կո՞ղմ եք, որ Միքայել Սրբազանը զբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը