Ուրեմն ինչ-որ լակոտ-լուկուտներ, որոնց ես անձամբ չեմ ճանաչում, բայց որոնք գուցե նիկոլական են, բուն ՔՊ-ից են, համակիր են, տասովչիկ են կամ չգիտեմ ինչ են ու, ենթադրում եմ, իրենց փոքր շրջապատում իրենք իրենց լավ տղա են համարում, իմ փոստերի տակ մտնում քֆուր-մֆուր են գրում, վիրավորական բաներ են գրում, լակոտավարի ու էշ-էշ դուրս են տալիս և այլն…
Եա դրանց սովորաբար բլոկ եմ անում ու բրախում եմ հեռու մի տեղ, որովհետև հո չե՞մ իջնելու իրենց չունեցած մակարդակին ու մի ծանր բան վերցրած` ամեն հաչացող շան հետևից վազեմ: Բայց դա չի նշանակում, որ իրենք ճիշտ են, ու ես պատասխան չունեմ տալու, դրա համար եմ բրախում:
Էստեղ խորքային հարց կա. ոչ մի լավ տղա իրեն թույլ չի տա դիմացինին ֆեյսբուքում քֆուր կամ վիրավորական մի բան գրի` լինի դա լրագրող, որը, ասենք, քննադատում կամ սուր հարցեր է տալիս իր պաշտելի առաջնորդին ու թիմին, լինի դա սվառչիկ, հաշվապահ, պատշար, թե պաշտոնյա, կամ ուրիշ որևէ մեկը:
Ցանկացած լավ տղա, եթե որևէ մեկի հետ ԱՆՁՆԱԿԱՆ, ոչ աշխատանքային կամ գաղափարական, հարց ունի, Ֆեյսբուքներում ինչ-որ բան գրելու տեղը կզանգի, կգնա էդ մարդուն, ում հետ ԱՆՁՆԱԿԱՆ հարց ունի, կտեսնի, իր ասելիքը կասի, պատասխանն էլ կամ կտա, կամ կստանա ու կգնա: Իհարկե, ես հասկանում եմ, որ էսօրվա թվին շատերի համար «լավ տղա» հասկացությունը լրիվ ուրիշ ձև ա ընկալվում, բայց ես հին մարդ եմ` հին «պանյատներով», ու եթե տենց մի լավ տղա կա, որ իմ հետ անձնական` ոչ մասնագիտական բնույթի հարց ունի, ու ուզում ա ինձ բան ասի, փողոցով հետս հարց լուծի, ապա տեղս կասեմ, թող գա կանգնի դեմս, ասելիքն ասի, պատասխանը ստանա ու սիկ… խելոք հեռանա: Չնայած որ ես էս պահին որևէ մեկի, առավելևս ոչ մի իրապես կարգին ու լավ տղու հետ անձնական խնդիր չունեմ, որովհետև, եթե ունենայի, վաղուց լուծած կլինեի:
Իսկ քոմենթներում իմ հասցեին քֆուր կամ վիրավորանք գրողները լավ տղա չեն եղել երբեք ու չեն էլ կարա լինեն, նրանք ուղղակի շառ են` մինիմում, շարքային սադրիչներ և բեզաչոտնիկ լակոտ-լուկուտներ (էլի տարբեր բաներ` ըստ ճաշակի), որոնք իրենց խոսքի արժեքը չգիտեն և իրական կյանքում իրենց չեն կարա տենց պահեն ու դրա պատասխանն էլ տան:
Հ.Գ. Ես ուրիշ բան էլ եմ մտածել. որպեսզի հանրությունը իմանա մեր «Նոր Հայաստանի» նոր պանյատներով «լավ տղերքի» մասին, ժամանակ առ ժամանակ նրանցից որոշների նկարները, բլոկ անելու փոխարեն, իմ ընտրությամբ, կհրապարակեմ, կնշեմ իրենց առաջնորդին`Նիկոլ Փաշինյանին, իսկ եթե դա Ռոբերտ Քոչարյանն է կամ որևէ այլ առաջնորդ, ապա իրենց, ու հարմար առիթի դեպքում էլ էդ «լավ տղերքի» անուններով հարց կհնչեցնեմ իրենց առաջնորդներին` թող իրենք պատասխան տան իրենց համակիր լակոտ-լուկուտների պահվածքի մասին:
Իսկ անձնականով, նորից եմ կրկնում, ով հետս հարց ունի` առանց շառ անելու ու սադրանքի,, տեղս ասեմ` եկեք, տղավարի տեսեք, պատասխանն էլ, ըստ ձեր պահվածքի, ստացեք ու… հայդա:
Առայժմ այսքանը 😉