🇦🇿🇷🇺 Ռուսատյացության մակարդակով պատվավոր երկրորդ տեղը. ռուս բլոգերը՝ Ադրբեջանի պատմության դասագրքի մասին🌐 Այս տեսանյութում բլոգերը («
ТОП-РЕПЕТИТОР») վերլուծում է 8-րդ դասարանի Ադրբեջանի պատմության դասագիրքը (2019 թվականի)։ Հեղինակը քննում է ձեռնարկի բովանդակությունը՝ պատմական օբյեկտիվության և գաղափարախոսական ուղղվածության տեսանկյունից։
🇷🇺❌ Հեղինակի կարծիքով՝ դասագիրքը համակարգված կերպով Ռուսաստանը ներկայացնում է բացասական լույսի ներքո՝ օգտագործելով «օկուպանտներ», «զավթիչներ» և «գաղութարարներ» եզրույթները։
💥 Ընդ որում, որպես դրական օրինակ է բերվում ռուս գեներալ Պավել Ցիցիանովի սպանության նկարազարդումը, որը ներկայացվում է որպես ադրբեջանցի ժողովրդի ներկայացուցչի հերոսական արարք։
✍️ Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը բնութագրվում են բացառապես որպես «անարդար» համաձայնագրեր, որոնք մասնատել են ժողովրդին։
🔔 Մեր կողմից ավելացնենք, որ հեղինակն ուսումնասիրել է միայն Ռուսաստանին վերաբերող տարրերը. եթե նա ավելի ուշադիր լիներ, կնկատեր, որ հայերի առնչությամբ ադրբեջանական դասագիրքը լի է նացիստական գնահատականներով։
🇦🇿 Տասնամյակներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում բարձրացվել է պետական գաղափարախոսության մակարդակի, և 2020 թվականի պատերազմից հետո իրավիճակը չի փոխվել։
🗣📺 Հետաքրքիր է՝ ռուսական պետական հեռուստատեսությունը ռեպորտաժ կպատրաստի՞ Ադրբեջանում առկա նման բացահայտ ռուսատյացության մասին, թե՞ Դմիտրի Կիսելյովը դարձյալ կպատմի այն մասին, թե որքան հրաշալի անձնավորություն էր Հեյդար Ալիևը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Я ПРОЧИТАЛ УЧЕБНИК ИСТОРИИ АЗЕРБАЙДЖАНА. ЭТО НЕЛЬЗЯ ЧИТАТЬ | Топ-репетитор
ГОДОВОЙ ПО ИСТОРИИ: https://clck.ru/3UYsst
Не работает видео, ГО СЮДА: https://vkvideo.ru/video-56923275_456412145
Начни свою дорогу к высоким баллам без перегруза и стресса уже сейчас. Годовой курс со всей нужной теорией, практикой, поддержкой и уникальным…