Տեսնու՞մ եք` ինչ է անում Նիկոլը. ցանկացած առերևույթ իրեն վնասող թեմա, դրվագ ու իրավիճակ շատ արագ դարձնում է հօգուտ իրեն և սկսում դիվիդենտներ հավաքել դրա վրա: Ահավասիկ, էսօր մետրոյում արցախցի կնոջը վիրավորելու միջադեպը, որ թվում էր` ընդդիմադիրների ձեռքը հաղթաոուղթ տվեց, բայց ոչ` վերջում էլի ինքը դրանից շահած դուրս եկավ: Մինչ ընդդիմությունը թափ էր հավաքել ու ակտիվ քլնգում էր նրան, մարդը մի ներողությամբ ու զղջման տեքստով ընդդիմության ջանքերը ջուրը լցրեց: Ու էդ ամենը Նիկոլ Փաշինյանն անում է ուղիղ եթերում` գնահատելով դրա բոլոր ռիսկերն ու վերջում օգուտ քաղելով այդ բոլոր ռիսկերից:
Իսկ ի՞նչ է անում ընդդիմադիրները.
Իրենց մշտական աջակիցներով գծագրած այցեր են կազմակերպում մարզեր, որտեղ կամ դահլիճային հանդիպումներ են անցկացնում` կազմակերպած հարցերով և ծափերով, կամ նույն ֆորմատով գրասենյակներ են բացում, վերջում էլ այդ ամենի մասին պուպուշ ռոլիկներ են պատրաստում` սիրուն մոնտաժային էֆեկտներով, որոնք, որքան էլ իրենք դրան չհավատան, բայց ոչ մի քարոզչական էֆեկտ չեն ապահովում:
Հարգելի ընդդիմադիրներ, դուք քարոզչական դաշտում Նիկոլից շատ բան ունեք սովորելու, իսկ եթե չեք ուզում դա ընդունել, գոնե ձեր սխալների մասին մեր ասածները ընդունեք, եթե դա էլ չանեք, վերջում շատ ավելի ծանր փաստեր և արդյունքներ եք ստիպված լինելու ընդունել:
Այսօրվա համար այսքանը
😊#Գրածս_կարող_եք#Բոլորդ_ձեր_վրա#Վերցնել