Մենք հիանալի հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ. Իրակլի Կոբախիձե
«Մեծ նշանակություն է տրվում հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, դուք գիտեք, որ մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ, և մենք նաև առավելագույնս զարգացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Այս գործընթացների հիման վրա Վրաստանը զգալիորեն առաջ կընթանա սեփական տնտեսական ներուժի իրացման տեսանկյունից։ Սա մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է»։