«Մինչև ընտրությունները ընդդիմությունից կար մեկ ակնկալիք՝ իշխանափոխություն․ առավել ևս, որ այս ընթացքում ընդդիմադիր տարբեր ուժերի գործիչների կողմից հնչել են հավաստիացումներ, որ անպայման տեղի է ունենալու իշխանափոխություն։ Տեղի չի ունեցել իշխանափոխություն։ Այդ առումով ժողովրդի մոտ ծագում է օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված երկրոդ հարցը՝ ինչո՛վ է զբաղվելու ընդդիմությունը Ազգային ժողովում։ Դա ամենակարևոր հարցն է»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն է։ Զրուցել են ընդդիմության գործունեության ու գործառույթի մասին և ոչ միայն։
«Շատերին թվում է՝ սուր ելույթներ, հայհոյանքներ, էմոցիոնալ պոռթկումներ և այլն, դրանով սահմափակվում է ընդդիմության գործունեությունը։ Բայց ընդդիմության արդյունավետությունը չափվում է այն հանգամանքով, թե ինչքանով է նա կարողանում ազդել իշխանությունների կողմից կայացվելիք որոշումների վրա, ինչքանով կարող է փոխել իշխանությունների վարքագիծը։ Եվ ժողովրդի շրջանում հարց տվողներ, անհանգստացնողները փորձում են հասկանալ, թե բավական մեծ կազմով ներակայցված ընդդիմադիր ուժերը ինչպե՛ս են ազդելու իշխանության վարած քաղաքականության վրա, այս կամ այն քայլը կանխելու վրա»։
🎦 զրույցն ամբողջությամբ