Շատ կներեք էլի, բայց անձամբ ճանաչում եմ տասնյակ մարդկանց, որ ընտրել են այս իշխանությանը ու ամեն օր բողոքում են էլ տրանսպորտի թանկացումից, էլ գույքահարկի բարձրացումից, էլ տարբեր վճարների ու հարկերի բարձրացումից, էլ հազար ու մի սոցիալական հարցերից։
Հարցնում ես, թե լավ, 26-ին ու՞մ ես ընտրելու, ասում է, թե Նիկոլին ու սկսում այն հեքիաթները. ԿԳԲ, Ռուսաստան, ագենտներ և այլն։ Մարդու կյանքում ռեալ ամեն ինչ վատանում է, բայց ինքը ԿԳԲ-ԿԳԲ է երգում։
Հայրենակիցներ ջան, չի լինելու այսպես ու եթե վատ ապրելով, ձեր կյանքը վատանալով որոշեք ԿԳԲ-ԿԳԲ երգելով այս իշխանությանը վերարտադրել, իսկ վերարտադրել է նաև ընտրությունների չգնալը, դրա պատասխանատուն ԴՈՒՔ և ՄԻԱՅՆ ԴՈՒՔ եք լինելու։
Ասում են` ու՞մ ընտրենք։ Ում ուզում եք, գնացեք ընտրեք, հազար ուժ է լինելու, ուրեմն դրանցից մեկին չեք կարողանու՞մ ընտրել, որին էլ ընտրեք, սրանցից հաստատ լավ է։ Չհասկացանք, էտ ի՞նչ երեխայական հարցադրում է, թե ում ընտրենք։