2026 թվականի ապրիլի 18-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր» թեմային:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայփոստի տարածած հաղորդագրությունից, 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է դահուկային ակնոց, Օլիմպիական օղակներ և ձյունածածկ լեռներ:
Նամականիշի վրա առկա է նաև «XXV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 18 ապրիլի 2026թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.