Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը համարվում է Էրդողանի հավանական իրավահաջորդներից մեկը։
44-օրյա պատերազմի օրերին Հաքան Ֆիդանն էր ղեկավարում Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել է նաև 2020թ. պատերազմում կատարած համապատասխան առաքելության համար:
Ի դեպ, պարգևը վերցնելիս Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե ընդունում է այն հանուն իրենց ընկերների կամ նրանց անունից, ովքեր Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում նահատակվել են Էրդողանի հրամանները կատարելիս:
Նշենք, որ պատերազմի օրերին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել էր, որ թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը զգում են, տեսնում են այդ աշխատանքի առանձին տարրեր։
Այլ հարց է` Ադրբեջանի և ադրբեջանական օլիգարխների հետ Նարիշկինի սերտ կապերը, և թե որքանով է այն գործի դրվել կամ ազդել այս առումով։ Բայց սա այլ թեմա է։
Ի դեպ, Ֆիդանի հայրը քուրդ է Մուշից։
Առհասարակ, Թուրքիայի “դեմքերի” արմատները Արևմտյան Հայաստանից են, Կիլիկիայի կողմերից։