«Ուժեղնե՞ր», դուք է՞ս ձևով եք ուզում իշխանության գալ, հա՞:
Էդ որ ասում եք` մեր ձևով, սա՞ է ձեր ձևը: Սեքսի նախարարություն ստեղծելո՞վ եք ուզում ձայն հավաքել, թե՞ դա էլ ա մտնում ձեր 300 հազար աշխատատեղի մեջ:
Լավ, կարելի՞ է էսքան անլրջացնել ամեն ինչ: Նիկոլենց եք ձեռք առնում, բայց հիմա իրենք իրենց ավելի լուրջ են պահում ու ձեր էս տեսակ անլրջությունների վրա էլ հայփ են բռնում և աչոկ հավաքում: Դուք էլ ձերոնցով նստում ծիծաղում եք ձեր արած «հումորների» վրա` հավատալով, թե ուժեղ բան եք արել…
Ես էլ չգիտեմ ոնց բացատրեմ մեր ընդդիմադիր ուժերին, որ դուք ձեր ամեն ինչով դեռևս միայն ուժեղացնում եք Նիկոլին ու ՔՊ-ին և թուլացնում ինքներդ ձեզ: Դե, շարունակեք դուք` «ձեր ձևով», էն մյուսներն էլ` իրենց ձևով…. վերջը բարի:
Հ.Գ. Մենակ հիմա էլ տաշիրենց ֆանատները չգան ու ասեն` չի կարելի իրենց էլ քննադատել, դրանով Նիկոլին ես ուժեղացնում… դե, թող ոչ մեկը ձեզնից որևէ մեկին չասի` էս ինչ բանը սխալ եք անում կամ աչքիդ վերևը ունք կա, որ շարունակեք դուք ձեր հորինած աշխարհում ինքներդ ձեզ լայքել, ծափ տալ ու հավատալ, որ դուք ամենաուժեղն եք և վերջնական կտրվեք իրականությունից` հունիսի 8-իկ առերեսվելով ընտրությունների դաժան արդյունքների հետ ու սկսելով աջ ու ձախ մեղավորներ փնտրել: