Մենք հայտնել էինք, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ քննարկվում է լցանավերում մնացած իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավոր հանելու հնարավորությունը`
համաշխարհային շուկան կայունացնելու նպատակով։
Եվ հիմա հրապարակվել է գլխավոր լիցենզիան, որով կարգավորվելու է իրանական նավթի հետ կապված գործընթացն առաջիկա մեկ ամսում։
Մասնավորապես, փաստաթուղթը թույլ է տալիս նավթի և նավթամթերքի վաճառքը, մատակարարումն ու բեռնաթափումը մինչև ապրիլի 19-ի կեսգիշեր:
Թույլատրվում են նաև ֆինանսական գործարքներ՝ կապված լցանավերի անվտանգ կայանման, անձնակազմի ապահովման, նավերի վերանորոգման և հարակից այլ գործընթացների հետ:
Ի դեպ, FT-ի փոխանցմամբ, մեկ բարելի դիմաց 100 դոլար է հաշվարկված, իսկ խոսքը 140 միլիոն բարելի մասին է։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ քննարկվում է լցանավերում մնացած իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավոր հանելու հնարավորությունը` համաշխարհային շուկան կայունացնելու նպատակով։