Երբեմն հանդիպում եմ ԱԺ նիստերը լուսաբանող տեսանյութեր, որի ընթացքում ընդդիմության կողմից պարբերաբար բարձրաձայնվում է ԲՀԿ-ի ձայները գողանալու ու ԲՀԿ ֆրակցիայի մուտքն ԱԺ ապօրինաբար թույլ չտալու մասին։
Իշխանությունն իր հերթին պատասխանում է մոտավորապես այն «տրամաբանությամբ», որ ինչ արել ենք՝ ձեզ էլ է բաժին հասել, իմա՝ մանդատներ։
Մի կարեւոր հանգամանք սակայն դուրս է մնում քննարկումից. ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թեւանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից։ Չլիներ այդ քաղաքական կալանավորումը՝ հաստատապես ավելին էին լինելու ԲՀԿ-ի քվեները, որովհետեւ ձերբակալելով Թեւանյանին փորձել են նախ անսվտահություն սերմանել իր անձի ու քաղաքական թիմի նկատմամբ, ինչպես նաեւ կասեցրել են Թեւանյանի ու քաղաքացիների շփումը նախընտրական քարոզչության ընթացքում։
Այնպես որ, ամեն կեղծիք ունի իր նախապատմությունն ու ակունքը, որոնց անդրադարձ չանելը հանգեցնում է կեղծիքի առնվազն կրկնության կայուն հավանականության։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից
Manuk Sukiasyan
Երբեմն հանդիպում եմ ԱԺ նիստերը լուսաբանող տեսանյութեր, որի ընթացքում ընդդիմության կողմից պարբերաբար բարձրաձայնվում է ԲՀԿ-ի ձայները գողանալու ու ԲՀԿ ֆրակցիայի մուտքն ԱԺ ապօրինաբար թույլ չտալու մասին։…