👩🏻🎓Доброе лицо Алиева в злом мире
На 43-й сессии Генеральной конференции ЮНЕСКО в Самарканде Азербайджан был избран членом Межправительственный комитет по содействию возвращению культурных ценностей странам их происхождения или их реституции в случае незаконного присвоения правила процедуры на 2025–2029 годы.
Об этом сообщили в социальных сетях МИД Азербайджана. «Эти выборы расцениваются как высокое признание принципиальной позиции Азербайджана в вопросах защиты и восстановления культурного наследия и его активных инициатив на международной арене», — говорится в заявлении азербайджанской стороны.
Напомним, что Азербайджан последовательно уничтожает армянские культурные памятники, церкви и монументы на территориях, находящихся под его юрисдикцией, а после 44-дневной войны эта преступная практика приобрела ещё более широкие масштабы. Анализ спутниковых снимков Google Earth, сделанных в июне 2023 года, позволяет утверждать, что азербайджанская сторона нанесла значительный ущерб обшественно-культурному наследию ряда населённых пунктов Арцаха.
Во всех районах разрушены и осквернены церкви и памятники. Среди них церковь Св. Газанчецоц в Шуши, «Зелёный храм, церковь Св. Саркиса в селе Мохренис Гадрутского района, которая была полностью разрушена, и церковь Св. Арутюна в Бердзоре, превращённая в мечеть.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Բարի դեմքով Ալիևը՝ չար աշխարհում😒Սամարղանդում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում Ադրբեջանն ընտրվել է 2025-2029 թվականների համար մշակութային արժեքների ծագման երկրներ վերադարձի կամ անօրինական յուրացման դեպքում դրանց վերականգնման խթանման միջկառավարական կոմիտեի (ICPRCP) անդամ։
Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Այս ընտրությունը գնահատվում է որպես մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման հարցում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման և միջազգային ասպարեզում նրա ակտիվ նախաձեռնությունների բարձր ճանաչում»,- նշվել է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մշտապես իր ենթակայության տակ գտնվող տարածքներում հետևողականորեն ոչնչացրել է հայկական մշակութային կոթողները, եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ հանցավոր գործելակերպը ստացել է ավելի մասսայական բնույթ։ Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները:
Բոլոր տարածքներում կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!