Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում շրջում են մայրաքաղաք Երևանում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները շրջայցը սկսել են Երևանի Կենտրոն վարչական շրջանից, որտեղից մետրոյով շարժվել են դեպի Շենգավիթ վարչական շրջան։
Նրանք շրջում են փողոցներում, շփվում քաղաքացիների հետ, լսում նրանց խնդիրները, պատասխանում նրանց հուզող հարցերին։
Հիշեցնենք, որ նախորդող օրերին ՔՊ ներկայացուցիչները ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում եղել են Հայաստանի բոլոր մարզերում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի վաղ ներկուսակցական քվեարկության միջոցով որոշել է, թե ովքեր են լինելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 50 տեղում, իսկ երկրորդ փուլով արդեն որոշվելու է, թե կոնկրետ որ թեկնածուներն են զբաղեցնելու 1-50 տեղերը։