Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին վարչապետը խոսել էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում:
🔸Գյումրիի ավագանու խմբակցություններից Փաշինյանին հակադարձել էին, թե ավագանին լուծարելու օրինական ոչ մի հիմք այս պահին չկա:
🔸Գյումրիում անցած տարի ընդդիմության միավորման արդյունքում իշխանության եկավ Կոմկուսը՝ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ:
➡️Չնայած Ղուկասյանը անցած հոկտեմբերից կալանավորված է, բայց տեղի ավագանին բնականոն գործում է, որոշումներ կայացնելու համար քվորում լինում է: Իսկ ավագանին լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն երկու նիստ չգումարի, ինչպես եղավ 2024 թվականի տարեվերջին:
Գյումրիում մենք հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ. Փաշինյան «Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես, 58 թաղամասում (Գյումրի) կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր»,-այսօր կառավարության հետ քննարկման…