📣 «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին, կրկին խոսելով Գարեգին երկրորդի մասին, նրան անվանեց աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան։
🔸 Վարչապետի կողմից մի քանի անգամ Կտրիճ Ներսիսյան ասելուց հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հարվածում էին սեղանին, այնուհետև լքեցին նիստերի դահլիճը։ |azatutyun.am|
📹Տեսանյութը՝ News.am-ի
📌 Նշենք, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ի մասին խոսելիս գործածում էր նրա ավազանի անուն ազգանունը, ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հարվածում էին սեղաններին՝ արտահայտելով իրենց բողոքն այդ կապակցությամբ, իսկ ՔՊ խմբակցությունը ծափահարում էր: