Նարեկ Կարապետյանի երեկվա հարցազրույցի մասին
Երեկ ամբողջությամբ դիտեցի Նարեկի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր Մարիո Նավֆալին
Մինչ հարցազրույցին անցնելը, նախ պետք է ընդունենք, ու լավ կլինի` իրենք էլ դա ընդունեն, որ Նարեկն ու իր թիմակիցները ներքաղաքական քարոզչության դաշտում բազմաթից սխալներ են թույլ տալիս, ինչը մի տեղ նորմալ է, քանզի դա բխում է քաղաքական դաշտում իրենց անփորձությունից, բայց նաև այլևս չպետք է անփորձությունը որպես արդարացում բերել, քանզի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, այսինքն` այլևս սխալվելու ժամանակ չկա, և այդքան փողի մեջ, ամեն դեպքում, կարելի էր փորձառու և արդյունավետ քաղտեխնոլոգներ վարձել, որոնք նախկինների հետ աշխատած չեն լինի և կանեն այնպես, որ Կարապետյանները ևս թույլ չտան նույն սխալները, ինչ թույլ տվեցին Քոչարյանենք 2021-ին ու թույլ են տալիս մինչ օրս: Նաև իրենց կուսակցությունն ու թիմը համալրում են անհասկանալի, երբեմն ուղղակի կասկածելի դեմքերով, ինչն առնվազն տարօրինակ է:
Ինչ վերաբերում է անձամբ Նարեկ Կարապետյանի ելույթներին ու հարցազրույցներին, ապա սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Նարեկը անգլերենով հարցազրույց է տալիս համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերին, և պետք է փաստենք, որ բավականին լավ է իրեն դրսևորում այդ ֆորմատում:
Նախ խոսում է բավականին գրագետ ու կիրթ, առանց ավելորդ ամբիցիաների և էմոցիաների, առանց վերջին յոթ տարում մեր ականջին սովորական դարձած հիստերիայի ու դեմագոգիայի: Բացի այդ, օտարազգի լրագրողների հետ շատ լավ կարողանում է գեոպոլիտիկ զրույց վարել, վերլուծել աշխարհաքաղաքական օրակարգերը` դրանք շաղկապելով տնտեսական թեմաների հետ, և նաև բավականին լավ պատմություն և աշխարհագրություն գիտի: Կարճ ասած` գրագետ գործիչ է, որը, սակայն, դեռ չի դարձել «գրագետ քաղաքական գործիչ»:
Նրա ներկայիս կերպարը այսօրվա չափանիշներով քաղաքական գործչի կերպարին այնքան էլ չի համապատասխանում, ինչը մի կողմից լավ է, մյուս կողմից` ոչ արդյունավետ, քանի դեռ մեր ժողովուրդը չի սկսել գնահատել քաղաքական գործչի հենց այդպիսի կերպարը:
Հ.Գ. Այսքանով հանդերձ` Նարեկին ու իր թիմին նմանատիպ գեոպոլիտիկ հարցազրույցներից զատ պետք է նախևառաջ կենտրոնանալ ներքաղաքական օրակարգերը ճիշտ կառուցելու, վերը նշածս սխալներից ձերբազատվելու և վերջապես արդյունավետ ու ԲՆԱԿԱՆ քարոզչություն իրականացնելու շուրջ:
Մինչ բոլորը տեսնում են մեր աշխարհագրական դիրքի դժվարությունները, մենք տեսնում ենք հնարավորությունները. Նարեկ Կարապետյանը հարցազույց է տվել աշխարգահռչակ բլոգեր և ինֆլուենսեր Մարիո Նավֆարին