Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումից ուրախացողները պարզապես պետք է իմանան, որ իրենց ամուսնուն, իրենց որդուն, իրենց եղբորը ավելի հաճախ՝ տարին 1-2 անգամ 25 օրով տանելու են բանակ, որպեսզի հնարավոր լինի թիվ ապահովել «սահմանին կանգնելու» համար։ Այս իշխանությունների կողմից նման որոշումը հիմնված չէ որևէ հաշվարկի, որևէ տեսլականի վրա, սա բացառապես նախընտրական տրամաբանություն ունեցող որոշում է։
Ընդդիմությունը պետք է հանդես գա սեփական առաջարկով։ Զինվորական ծառայության ներկայիս մոդելը իրեն սպառել է և չի արդարացնում, սրանում որևէ կասկած լինել չի կարող։ Մենք պետք է ներկայացնենք մի մոդել, որով պարտադիր զինվորական ծառայությունը կլինի 1 տարի, 25-օրյա ու որևէ այլ տեսակի վարժական հավաքներ չեն լինի, իսկ բանակը աստիճանաբար անցում կկատարի պայմանագրային մոդելի։ Անգամ ներկայիս բյուջեն սա լիարժեք թույլ է տալիս անել։ Սրանով նաև կլուծենք սոցիալական խնդիր՝ աշխատանքով ապահովել բավականին մեծ թվով մարդկանց։