«2018 թվականից իշխանության քաղաքականությունը հետևողականորեն ուղղված է եղել միասնականությունը ջլատելուն. պատահական չէ, որ թիրախում հայտնվել են հենց այն կառույցներն ու գաղափարները, որոնց շուրջ ձևավորվել է հայկական միասնականությունը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է:
«Առաջին հարվածները հասցվեցին Արցախյան ազատամարտի հերոսներին։ Զուգահեռաբար՝ հենց առաջին իսկ պահից սկսվեց հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, ավանդական ազգային կուսակցությունների դեմ, ինչպես նաև արցախցիների ու հայաստանցիների միջև բաժանարար գծերը խորացնելու փորձեր են արվում։ Ընդհանուր պատկերին նայելով՝ սա նույնպես պատահական չէ։ Այն հետևողական արշավը, որ իրականացվում է եկեղեցու դեմ, հաճախ նաև Դաշնակցության, մեր ազգային գաղափարների դեմ, հենց այդ նպատակն է հետապնդում՝ միասնականության վերջնական ջլատումը»։
🎦զրույցն ամբողջությամբ