«Եթե պարզվի դա մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, չենք անի».Փաշինյանը՝ հեռախոսների IMEI-ների օրինագծի մասին
«Հայաստանում կա բջջայինների միլիարդների ստվերային շրջանառություն, պարզ է, որ էդ միլիարդները ստացողները դրանց հարյուրավոր միլիոնները ծախսելու են լոբբինգ անելու, որ «վայ, հեսա մարդկանց անձնական տվյալները հավաքելու են»: Մենք էդ հարցում լինելու ենք հրապարակային և թափանցիկ, եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները չենք հավաքելու և չենք օգտագործելու, մենք էդ համատեքստում համակարգը չենք ներդնի»,-հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը նաև ասաց՝ պետությունը, թե ուզենա, տվյալների հավաքագրման լծակներ կարող է գտնել, հարցն այստեղ «միլիարդների ապօրինի շրջանառությունն է»:
🔎«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՌԵՊՈՐՏԱԺՆ IMEI-ՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ՝ https://www.youtube.com/watch?v=Z-xrjl7AXAQ
IMEI-ների օրինագծի շուրջ Կառավարության պարզաբանումները մասնագետների մտահոգությունները չեն փարատում
Կառավարության պարզաբանումները՝ բջջային հեռախոսների IMEI համարների հաշվառման միասնական շտեմարան ստեղծելու մասով, մասնագիտական համայնքի մտահոգությունները չեն փարատում: Մտահոգությունները վերաբերում են ստեղծվելիք շտեմարանում անձնական տվյալների օգտագործման ու…