🌋 Ինչո՞ւ Արևմուտքի արդիականացումն (մոդերնիզացիան) ավելի շուտ սկսվեց, քան աշխարհի մնացած մասերում։ Սովորաբար պատասխանը փնտրում են ինստիտուտների կամ տեխնոլոգիաների մեջ, սակայն պատմաբան Անդրեյ Շչերբակը առաջարկում է այլ հայացք.
արդյո՞ք բնությունը պատմության պասիվ ֆոն է, թե՞ ակտիվ մասնակից:Իր նոր գրքում հեղինակը քննարկում է բնական աղետների դերը հասարակությունների տրանսֆորմացիայի գործում։ Ահա մի քանի ուշագրավ թեզեր և օրինակներ.
🎭 Բնական աղետները (երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ) իրենք իրենցով չեն ստեղծում մոդերնիզացիա, բայց դրանք հանդես են գալիս որպես
կատալիզատորներ: Դրանք արագացնում են արդեն իսկ հասունացած սոցիալական պրոցեսները կամ դառնում են «ճակատագրական հարված», որը փոխում է պատմության ընթացքը։
🌋 1600 թ. Պերուում
Ուայնապուտինա հրաբխի ժայթքումը մթնոլորտ նետեց հսկայական քանակությամբ մոխիր։ Արդյունքում 1601-ը դարձավ վերջին 600 տարվա ամենացուրտ տարիներից մեկը։ Ռուսաստանում սկսվեց Մեծ սովը (1601–1603), որը տրիգեր դարձավ սոցիալական դժգոհությունների և «Խռովահույզ ժամանակների» (Смутное время) մեկնարկի համար։
🇫🇷 1783-ին Իսլանդիայում
Լակի հրաբխի ժայթքումը Եվրոպան ծածկեց «չոր մառախուղով»։ Սա հանգեցրեց տևական անբերրիության և սովի։ Ֆրանսիայում սովը տևեց երեք տարի, ինչը, ըստ շատ հետազոտողների, դարձավ 1789 թվականի Մեծ հեղափոխության կարևորագույն պատճառներից մեկը։
🌡 Մյուս կողմից, մոդերնիզացիան հասարակության պատասխանն է բնությանը։ Սա ռիսկերի նվազեցման գործընթաց է.
🔹 Տեխնոլոգիական լուծումներ (ամբարտակներ, ոռոգման համակարգեր)։
🔹 Կառավարչական բարեփոխումներ (պաշարների կուտակում, պլանավորում)։
Այսպիսով, մոդերնիզացիան կարելի է դիտարկել որպես բնությունը սանձահարելու և պատահական աղետներից կախվածությունը նվազեցնելու փորձ։
📖 Ավելին կարող եք կարդալ Անդրեյ Շչերբակի «Вирусы, вулканы и вода: как Природа меняет общество?» գրքում (Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի հրատարակչություն, 2026):Մաքուր Պատմություն📖