Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Future-ը (Նայվադիուս Դեմուն) «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում կիսվել է ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանի հրապարակած ֆեյսբուքյան տեսանյութով, որում ՀՀ վարչապետը երթևեկում է ավտոմեքենայով՝ Future-ի Mask Off երգի ներքո։
Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ Դատավոր Վահե Դոլմազյանը ավելի քան 5 ժամ քննելուց հետո որոշում կայացրեց ևս 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը` որոշակի սահմանափակումներով: Միևնույն ժամանակ, նա թույլ չտվեց նաև, որ Կարապետյանը տնային կալանքի պայմաններում գնա Լոռու մարզի Լեռնհովիտ համայնք` այցելելու իր հոր շիրիմին: Դատարանը նաև մի շարք անձանց շրջանակ ներկայացրեց, որոնց հետ արգելվում է, որ Սամվել Կարապետյանը շփում ունենա:
📌 ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական փորձագետ Աննա Մելիքյանի հետ զրուցում է արցախցի փախստականների նկատմամբ ներազգային ատելության պատճառների ու հետևանքների մասին։ 📌 Քննարկում ենք «դասալիք ղարաբաղցիներ» և «անշնորհակալ ղարաբաղցիներ» պատմույթները, անդրադառնում բարձրաստիճան պաշտոնյաների հանրային խոսույթին։ 📌 Զրույցի առանցքում է ընտրովի արդարադատությունը. ինչու՞ է մի դեպքում ատելության խոսքը պատժվում, մյուս դեպքում՝ մնում վարույթի մակարդակում։ 👉ԱՎԵԼԻՆ