Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է վերանորոգել Գեղանուշի պոչամբարը շրջանցող՝ Գեղանուշ գետի ջրերը տեղափոխող թունելը: Նախագծի վերաբերյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն, իսկ հուլիսի 14-ին Կապանում անցկացվել է դրա վերաբերյալ հանրային քննարկում։
Նախագծի համաձայն՝ իրականացվելու են վնասված հատվածների վերականգնում, մետաղական տարրերի կոռոզիայի վերացում, երեսարկի հետևի խոռոչների լցում, երեսարկի վերջնական մշակում, թունելի հիդրավլիկ թողունակության հաշվարկ:
Վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Գեղանուշ գետը տեղափոխող թունելի անմիջապես ներսում, իսկ շինարարական նյութերի պատրաստման հարթակը գտնվելու է Գեղանուշի պոչամբարի հարավային պատվարի ստորոտում: Նախագծով այդպիսով կերկարացվի թունելի շահագործման ժամկետը:
Նախագծի փորձաքննական պահանջներից մեկն այն է, որ թունելի վերանորոգման աշխատանքներն իրականացվեն առանց ջրային հոսքի խոչընդոտման կամ շեղման, առանց գետի աղտոտման, կեղտաջրերի արտանետման, ինչպես նաև գետի հատակի ու ափերի փոփոխության:

Նախագծում նշվում է, որ թունելը Գեղանուշ համալիրի հիմնական կառույցներից մեկն է, և նրա հուսալի ու անվտանգ աշխատանքը կարևոր…