«
ՍԴ-ն առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում». Արամ Օրբելյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ եթե Սահմանադրական դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ամփոփվել են արդյունքներն ու բաշխվել են պատգամավորական մանդատները, առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն կստանա 5 մանդատ:
📌 Արամ Օրբելյանը նշեց, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր օրերին հրապարակված քվեարկության թվերով ինչպես է ԲՀԿ-ի 4%-ի շեմը տատանել:
Կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ առաջին անգամն է, երբ Սահմանադրական դատարանում քննարկվում է անցողիկ շեմի հարց: Ըստ Օրբելյանի՝ ՍԴ-ն պետք է նաև հակասահմանադրական ճանաչի որոշ նորմեր, ինչից հետո էլ պետք է մանդատների վերաբաշխման որոշում կայացնի:
🗣️ Արամ Օրբելյանի դիտարկմամբ՝ պետությունը չի ապահովել քաղաքացիների քվեարկելու անխափան պրոցեսը, անվավեր են ճանաչել արդյունքները:
❌Դրանով խախտվել են ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավունքները, այլև այն 58 հազ. քաղաքացիների իրավունքները, որոնք ձայնը տվել են կուսակցությանը:
🔗 Մանրամասները`
ԱՅՍՏԵՂ
«ՍԴ-ն առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում». Արամ Օրբելյան
Ըստ Օրբելյանի՝ ՍԴ-ն պետք է նաև հակասահմանադրական ճանաչի որոշ նորմեր, ինչից հետո էլ պետք է մանդատների վերաբաշխման որոշում կայացնի: