Blog

  • Вице-премьер Армении Мгер Григорян заявил ТАСС:Мы прекрасно понимаем, что Армен…

    🇦🇲 Вице-премьер Армении Мгер Григорян заявил ТАСС:

    Мы прекрасно понимаем, что Армения не может быть одновременно членом ЕАЭС и ЕС, и очевидно, что в будущем нам будет необходимо принять соответствующее решение.
    Причем, решение по этому вопросу будет приниматься, безусловно, гражданами Армении.
    Сейчас такой необходимости нет. Армения является полноценным членом ЕАЭС, конструктивно ведет сотрудничество, полноценно принимаем участие в обсуждениях и процессах принятия всех решений

    @bagramyan26

  • Մայրաքաղաքային․ վարչապետը տեսանյութ է հրապարակել…

    Մայրաքաղաքային․ վարչապետը տեսանյութ է հրապարակել🫶❤️🇦🇲🫶

    https://cdn4.telesco.pe/file/f840eeab99.mp4?token=ohu5ErXK-GkGLcXLd-NTmbdbIN6LLJNMD-pqRjLnq5KdmVS8HzvPafdbjNfu2F7oor6SViQdq5G5SSE1b3iw6m0Qc2onyA4CyOoHC7NOoP7Zu9u0YRNOMj9z0ADq0jUXV4nayPcuf_Jst_9XexELxbQp_ofIyKQflLbhnsnT4Eu4Up_XG0EPR0MBqADjdDBq-PEylcJNZbrFgjOyH0DPNfToICsPWJ6GrAoI_aEsMw41abgTbOKD0HguxQK5DQ7Hz8pCKhTnenN06heydTr6m6NeERmbH9Hbmp0K1sT12vBScXRMoWYkhopP5ZKF7j9w5AExiaPLA7vuX3TiMSySNA

  • Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավո…

    Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ո…

    🗣⁉️ Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի առավել ընդգծված ջղաձիգ պահվածքը մի քանի խորքային պատճառ ունի: Առաջին պատճառն այն է, որ իր համար գնալով ավելի անմխիթարական են դառնում ներքին օգտագործման համար պաբերաբար արվող հարցումների արդյունքները: Տխուր պատկեր են ի ցույց դնում նաև անկախ կառույցների հարցումներն ու ուսումնասիրությունները:
    🔴 Օրինակ՝ «Նախընտրական զարգացումների մոնիտորինգ» քաղաքացիական նախաձեռնության՝ օրերս իրականացրած մոնիթորինգն էլ ցույց է տվել, որ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգ ապահովել է հենց Նիկոլ Փաշինյանը: Փոխարենը անձնական ռեյտինգի դինամիկ աճ են արձանագրել Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
    🔴 Երկրորդ պատճառը վերաբերում է ընդդիմադիր հիմնական ուժերի պահվածքին: Ակնհայտ է, որ վերջիններս (խոսքը իրական ընդդիմադիրների մասին է) միմյանց նկատմամբ այլևս հանդես չեն գալիս, և բոլորն առանձինառանձին հետևողականորեն ու փաստարկված էլ ավելի են ոչնչացնում Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ ցածր վարկանիշը: Սրան գումարած՝ իր սատելիտ ուժերը որևէ կերպ չեն էլ մոտենում գոնե մխիթարական տոկոսների:
    🔴 Վերջապես երրորդ պատճառն այն է, որ, չնայած ողջ վարչական ռեսուրսի կիրառմանը, «շրջիկ խմբերին» հավաքների բերելուն, այդուամենայնիվ, իր նախընտրական «հանրահավաքներին» այդպես էլ մարդաքանակ չի ապահովվում, եղածներն էլ պետական կառույցների աշխատակիցներ են, որոնց ներկայությունը պարզապես «ապահովել» են, կամ իր հետ «գնացածներն» ու իրավապահները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիրներին փողոցային բառապաշարով պիտակավորելուն, վիրավորելուն զուգահեռ՝ նա ամենօրյա ռեժիմով «պատերով է տալիս» քպական պատասխանատուներին, որ չեն կարողանում մարդաշատություն ապահովել»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🤪 Լուզեր, քեզ նույնիսկ նիկոլական քաղաքի համբավ ունեցող Հոկտեմբերյանն է մերժում #ՄերժիրՀամբալին 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվ…

    Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
     
    Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է։ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր մարզերում, գյուղերում։ Իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն։ Նույնիսկ առողջապահական նախընտրական ապահովագրության էֆեկտը թուլանում է։
     
    Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, հասարակությանը, ընտրողին։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ։ Միայն սպառնալիք է ու վիրավորանք։ Նման անասելիք իշխանություն Հայաստանը չի ունեցել։ Նույնիսկ 2021-ին դեռ ինչ-որ բան ասում էին՝ Արցախի դեօկուպացիա, ինքնորոշում և այլն, թեև հետո արեցին լրիվ հակառակը։ 2021-ին գոնե սիրուն խաբում էին, հիմա դրա հավեսն էլ չունեն։
    Սուտը միակ ծրագրային թեզն է, Ալիևի աջակցությունը՝ միակ աջակիցը։
    Քարոզարշավի ընդամենը առաջին շաբաթում այս պատկերն ակնհայտ է դառնում։ 2-3-րդ շաբաթներում այս վիճակը բոլորին ավելի տեսանելի է դառնալու, և «չեզոք-դիտորդ» ընտրողը կողմնորոշվելու է ընդդիմադիր 3-4անցողիկ ուժերի կողմը։
     
    Ընդդիմությունն ունի մի քանի պարզ խնդիր. մեծացնել հասարակության տարբեր շերտերի հետ թիրախային երկխոսությունը,  բացատրել ռիսկերը և ներկայացնել դրանց չեզոքացման սեփական ծրագրերը։ Եվ իհարկե, չպետք է թույլ տա ակնհայտ կոպիտ սխալներ։
     
    Իշխանությունն իր պաշարում չունի իրեն ուժեղացնելու ռեսուրս։ Օբյեկտիվորեն չունի։ Կարող է ավելի կոշտ վիրավորել, ավելի կոշտ սպառնալ, բայց չի երևում, թե ինչի հաշվին կարող է ուժեղացնել իր դիրքերը։ Եթե գնա կոպիտ խախտումների կամ ուժերից որևէ մեկի հանդեպ արգելքների, դա ավելի է վատացնելու վիճակը։Իհարկե, մտքում դեռևս ունի թե´ մոլդովական սցենարը, թե´ ռումինական, թե´ նիկոլական։
     
    Բոլորը պատրաստվում են լավ փոփոխությունների
     
    Դեռևս մեծ թափով աշխատում է ընտրակեղծիքների ու վարչական և ուժային ռեսուրսի չարաշահման մեխանիզմը՝ բոլորի աչքի առաջ ստեղծելով ընտրությունները նախապես կեղծելու տեխնիկական պայմանները։ Հանրահավաքների քշված դպրոցներ, պետական և համայնքային կառույցների հոգնած աշխատակիցներ, ամբողջ ուժով իշխանությունների քարոզին լծված պետական մանրումեծ ծառայողներ, պետական բյուջեի և պետական պարտքի հաշվին ընտրողին արվող «լավություններ»։ Առաջիկա 1-2 շաբաթում փոփոխությունների լուրը և մթնոլորտը հասնելու է նաև նրանց։ Հավաքական ընդդիմությունն իր զսպվածությամբ ու վստահությամբ պիտի նպաստի այս անխուսափելի պրոցեսին։
     
    Իր պարտությունը տեսնող իշխանության վերջին գայթակղությունըկարող է լինել ուժային բաղադրիչի սանձարձակ կիրառումը։ Եվ ահա այդտեղ կարևոր է, որպեսզի ուժային կառույցների պատասխանատուները հասկանան, որ գնացող իշխանություններին մատուցված նման թանկարժեք ծառայությունների գինը վճարելու են անձամբ իրենք՝ իրենց կյանքի թանկ տարիները փչացնելով։ Ու արժի լավ մտածել՝ ապօրինի հրամաններ կատարելուց առաջ, քանի որ դրանք լինելու են այս իշխանությունների վերջին հրամանները։
     
    Վերջին փուլում, իհարկե, ուժայիններն էլ են տեսնելու, որ Հայաստանում տեղի է ունենում ամենախաղաղ, ամենաօրինական, ամենակարևոր պահին՝ նոր սոլիդ իշխանության ձևավորման պրոցես։
     
    Վահե Հովհաննիսյան
     
     

  • Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը…

    🔹Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
  • Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայություններ…

    Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում. այրվել է տան 3 սենյակը՝ գույքով ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼ…

    Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում. այրվել է տան 3 սենյակը՝ գույքով
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Сталичное Никол Пашинян…

    🫶🫶Сталичное
    Никол Пашинян