⚖️ «Քաղաքական գնահատական չեմ ուզում, հարցերս կոնկրետ էին»․ Սեյրան Օհանյանը՝ Աննա Վարդապետյանին
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրել է 44-օրյա պատերազմի քննության շրջանակում հարուցված գործերի մասին՝ հետաքրքրվելով, թե դրանցից քանիսն են վերաբերում բանակին, և քանիսը՝ մյուս պետական համակարգերին։
Աննա Վարդապետյանը նշել է, որ պատերազմի հետ կապված մի շարք վարույթներ քննվում են, որոնցից մի քանիսը խիստ գաղտնի են։ Օհանյանը, սակայն, արձագանքել է, որ քաղաքական գնահատական չի ակնկալում և պահանջում է հստակ պատասխան՝ պարզվա՞ծ է արդյոք այլ պետական համակարգերի պատասխանատվության հարցը։
aravot.am |
@aravot