Անահիտ Մանասյանը արցախցիներին «փախած» անվանած Փաշինյանին կոչ է անում ցուցաբերել զգայունություն
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:«Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը»,-նշել է ՄԻՊ-ը
«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վարչապետը՝ արցախցի կնոջը https://youtu.be/p59LCDrLVEg