🇦🇲 ⚡️ Ղարաբաղցիների վերադարձի հարցը ՀՀ վարչապետը «էժան քաղաքական շահարկում» է համարում. կրկին հավասարության նշան դրեց արցախցիների` իրենց բնօրրան վերադառնալու և ադրբեջանցիների ՀՀ վերադառնալու միջև«Ադրբեջանցիների կամ ղարաբաղցիների վերադարձի հարց չի քննարկվում։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել ու չենք քննարկում։ Ուզում եմ ասել նաև՝ արդեն հայտնի ժամանակներից ի վեր, Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը, Բաքվի հայերի վերադարձի հարցը և մնացած վայրերի հայերի վերադարձի հարցը»,– ճեպազրույցին ասաց նա։