🇦🇲 «Հայաստան» դաշինքը վաղը կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը🔴 2026 թվականի մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը։
🔴 Միջոցառման ընթացքում կհայտարարվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին։ Կհրապարակվի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուի անունը, ինչպես նաև կներկայացվի Դաշինքի պաշտոնական կարգախոսը։
🔴 Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն Դաշինքի անդամները, համակիրները և հրավիրյալ հյուրերը։
🔴 Լրատվամիջոցների տեղում լուսաբանում նախատեսված չէ։ Միջոցառման ուղիղ հեռարձակումը կապահովվի «Հայաստան» դաշինքի պաշտոնական հարթակներով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք