🇦🇲 🇰🇬 Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում այն տնտեսական գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ղրղզստանում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի նեղ կազմով հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ վարչապետը։
🗣 «Այն նախագծերը, որոնք իրականացնում եք, կարծես միտված են նոր առևտրային ուղիների ստեղծման ընդհանուր նպատակին: Կարծում եմ, որ մեր նախագծերն, ընդհանուր առմամբ, կարող են ինտեգրվել, քանի որ TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանային զարգացումների արդյունքում, կարծում եմ, մոտ ապագայում մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները կբացվեն։
🔹Ձեզ մոտ նույնպես տրանսպորտի ոլորտում շատ հետաքրքիր ու կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, և կարծում եմ, որ, հատկապես այս համատեքստում, մենք պետք է քննարկենք, թե ինչպես հետագայում զարգացնենք մեր համագործակցությունը»,- ասել է Փաշինյանը։
[ՀՀ վարչապետի աշխատակազմ]
🔶 Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 🗣 «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին…