Հուսով եմ`«հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի հաջորդ մամուլի խոսնակը լրագրության հետ կապ ունեցող մեկը կլինի և, առհասարակ, Կարապետյանը իր թիմը կհամալրի քաղաքական և լրատվական նյուխ ունեցող այնպիսի խորհրդատուներով, որոնք «հաջորդ վարչապետին» ճիշտ խորհուրդներ կտան, թե ինչպես և երբ ասուլիս տալ, որ քաղաքականապես շահեկան լինի իր համար: Ոչ թե ասուլիսը նշանակել իր թիվ մեկ քաղաքական հակառակորդի ճեպազրույցի օրը` նույն ժամին, որ չլսի` ինչ է իր մասին խոսում, որ հետո կարողանա տեղին հակադարձել և շահած դուրս գալ:
Հասկանում եմ, որ վերջին 6-7 ամիսներին բացառապես դուք եք օրակարգ թելադրում, բայց երկրի գործող ղեկավարը, կամ վարչապետը, ինչպես սիրում եք դուք նրան դիմել, դեռևս ինքն է, ու մարդիկ իր ասածներն են լսում նախ, թե ում մասին ինչ է ասում, հետո մյուսներինը:
Դուք էլ եք իրեն լսում ու պարբերաբար նրան արձագանքում, ընդ որում` շատ դեպքերում անտեղի, հետևաբար, կարելի է սեփական օրակարգը ձևավորելուց առաջ մեկ-մեկ էլ լսել, թե ուրիշներն ինչ են ասում և հետևություններ անել: Առհասարակ, պետք է լսել ուղղակի այլ կարծիքներ, հատկապես օգտակար կարծիքներ:
Իսկ թե ինչու եմ «հաջորդ վարչապետը» գրել չակերտների մեջ, այդ մասին հաջորդ դասին 😊
🇦🇲 Լևոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, բայց ՀԱԿ-ն առաջարկել է իր օրակարգը, մենք առաջարկել ենք մերը ու տեսել ենք, որ դրանք իրարից տարբերվում են։ Դրա համար համագործակցությունը չկայացավ։ Ընտրություններից առաջ շատ ուժեր գերագնահատում են իրենց հնա…