ՌԴ բոլոր հարևանները, նույնիսկ՝ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով և «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցելով, և միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու օբյեկտիվ պատճառներ չկան, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետը մեջբերել է ՀԷՑ-ի հետ կապված միջադեպը՝ հավելելով, որ Ռուսաստանում «ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով»։ Իսկ գործողությունները, ըստ Օվերչուկի, ցույց են տալիս, որ նախ խլվել է մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացվում է երկաթուղու կոնցեսիայի հարցը։