Առաջնագծում զոհերի բացակայությունը մատուցվեց որպես գերագույն քաղաքական ձեռքբերում՝ շրջանցելով առանցքային և անհարմար հարցը, թե ի՞նչ ռազմավարական, տարածքային և անվտանգային գին է վճարվել կրակոցների այդ հարաբերական լռության դիմաց, և միտումնավոր անտեսելով այն հստակ ճշմարտությունը, որ խաղաղությունը, որը սահմանվում է բացառապես կրակոցների բացակայությամբ, այլ ոչ թե ինքնիշխանության, արժանապատվության և ավտանգության ապահովմամբ, ավելի շուտ միջանկյալ դադար է, քան կայուն և անվտանգ հանգրվան։
Անվտանգության մասին խոսույթը զուրկ էր բովանդակային ծանրությունից և խորությունից։
Բացակայում էր բանակի վերակազմավորման, թշնամու զսպման կարողությունների վերականգնման, տարածաշրջանային ուժային հաւասարակշռության մեջ Հայաստանի դիրքի ամրապնդման կամ դաշնակցային համակարգերի կատարելագործման անհրաժեշտության մասին որևէ ակնարկ և լուրջ վերլուծություն։
Իրական անվտանգությունը փոխարինված էր հանդիպումների թվարկմամբ, իսկ ռազմավարությունը՝ դիվանագիտական ժեստերով` մոռանալով, որ պետության անվտանգությունը չի կառուցվում միջոցառումների օրացույցով, այլ այն պահանջում է կարողություններ, ինստիտուցիոնալ ամրություն և հստակ քաղաքական կամք։
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանն անդրադարձել է Փաշինյանի ամանորյա ուղերձին։