«Շատերը, երբ իմանում են ստեղծված իրավիճակի մասին, իրենց արարողությունը այլ վայր են տեղափոխում։ Եղել են և առաջիկայում կան արարողություններ անողներ, ովքեր որ հարցնում են՝ ես կկարողանամ մասնակցել, թե ոչ։ Սպասում ենք… ժողովրդին միայն ասում եմ, որ ծեսը պետք է կատարվի հայ եկեղեցու կարգով, կանոնով, օծումն էլ լինի հոգևորականի կողմից»,- @ArmeniaSputnik–ին տված հարցազրույցում ասաց Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսը։
Ընդգծեց` ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից, հայ ժողովրդին մեկ բան էր միավորում՝ Հայ առաքելական եկեղեցին։ «Հիմա այդտեղ էլ են մասնատում մտցնում, ու սա արդեն գագաթնակետն է, ցավում եմ դրա համար։ Կոչ եմ անում չտրվել սադրանքների և սիրով փարված մնալ Քրիստոսին, Ավետարանին ու Հայ առաքելական եկեղեցուն»,- ասաց հոգևորականը։