ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակն անվավեր ճանաչելու մասին «Հանրապետություն» կուսակցության դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել 2026թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը: Դիմումը ստորագրել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նշենք, որ երեկ՝ 2026թ. հունիսի 4-ին, Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ժամանակ, ուղիղ եթերում վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արամ Սարգսյանին «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել
Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հավանաբար, հետևելով վարչապետի հորդորին, այսօր՝ հունիսի 5-ին, Արամ Սարգսյանի թիմը դիմում է ներկայացրել ԿԸՀ:
«Հանրապետություն» կուսակցությունը դիմումում նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և դրա հետ փոխկապակցված անձանց կողմից, նրանց ուղղորդմամբ, թողտվությամբ, խթանմամբ կամ համաձայնությամբ ենթադրաբար կատարվել են ընտրակաշառքի բաժանման և ընտրողների մոտ այլ եղանակով գույքային շահագրգռվածության ձևավորմանն ուղղված բազմաթիվ գործողություններ:
🔗Ավելին` ԱՅՍՏԵՂ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցել է 2026թ. մայիսի 3-ին: