Էս բիսեդկում էսպիսի հանճարեղ «օկուպացիոն» մտքեր առաջին անգամ չէ, որ հնչում են իրենց վայ փորձագետի տեղ դրածների կողմից, որոնք «փորձագետ» են դարձել ու ճանաչում են ձեռք բերել հենց էսպիսի բիսեդկեքի շնորհիվ:
Ցավալին, սակայն, այն է, որ էս ամեն ինչը եթեր է հեռարձակվում Միքայել Սրբազանի նկարի ֆոնին:
Երկրորդ ցավալի փաստն այն է, որ էս բիսեդկում էսպիսի վայ փորձագետներից բացի նաև խելքը գլխին, լուրջ ու իմ կողմից հարգված մարդիկ են հյուր գնում, որովհետև` «դե, ինքը մեծ լսարան ունի»:
Ու էստեղից բխում է երրորդ ցավալին, որ էսպիսի բիսեդկի մակարդակի եսիմ ինչը մեր երկրում լայն տարածում և մեծ լսարան ունի:
Հ.Գ. Մեր հասարակությանը միայն նիկոլիզմը չէ, որ դեգրադացնում է, մեր հասարակությանը նաև մենք` ինքներս ենք դեգրադացնում այ էսպիսի «լրատվությամբ» և «փորձագետներով»: