Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Արմավիրի բանտ
Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին հիվանդանոցից բանտ տեղափոխելուց հետո «գնահատվել է առողջական վիճակը, ընդհանուր թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողություն կիրականացվի»:
Առողջապահության նախարարությունը չի պարզաբանում, թե ինչո՞ւ են որոշել Դավիթ Մինասյանին ուշ երեկոյան հիվանդանոցից տեղափոխել բանտ։