Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով երկու անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն:
«Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ…