Իսրայելի ռազմաօդային ուժերը մինչև ապրիլի 1-ը կավարտեն Իրանի պաշտպանական արդյունաբերության առավել կարևոր օբյեկտներին հարվածները: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով բանակի հայտարարությանը։
Նշվում է, որ հարվածներ կհասցվեն Իսրայելին սպառնացող զենքի մշակման բոլոր հանգուցային օբյեկտներին. սա կազմում է Իրանի ռազմական արդյունաբերության շուրջ 70%-ը։ Իսրայելը հետագայում կարող է հարվածներ հասցնել նաև այլ, «պակաս կարևոր» թիրախների։
Զինվորականները նաև հայտնել են, որ կշարունակեն հարվածներ հասցնել իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանքներին, հակաօդային պաշտպանության համակարգերին և սպաներին, ինչպես նաև այն թիրախներին, որոնց կործանումը տնտեսական վնաս կպատճառի Իրանին։
Անցյալ շաբաթվա վերջին Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը հայտնել էր, որ Իսրայելը կարող է առաջիկա օրերին ավարտել Իրանի ռազմարդյունաբերության հիմնական տարրերին իր զանգվածային հարվածները։ Իսրայելի պաշտպանության բանակի գնահատմամբ՝ զինվորականները շուտով կոչնչացնեն զենք արտադրող իրանական կարևոր ձեռնարկությունների արդեն մոտավորապես 90%-ը։