Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, մենք պետք է որոշենք՝ գնում ենք խաղաղության, թե ուզում ենք շարունակել կոնֆլիկտը: Եթե մենք գնայինք այդ տրամաբանությամբ, այդ թեմաները դարձնեինք քննարկման թեմա, երբեք խաղաղության չէինք հասնելու:
Բոլոր այն քաղաքակն ուժերը, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրեր, եղբայրներին խաբում ասում են, այ իշխանությունը փոխվի, դուք կվերադառնաք, խաղումեն այդ մարդկանց հույզերի հետ եւ տալիս են անիրականանալի խոստումներ:
Մենք վերջապես կարող ենք ապրել խաղաղության մեջ, կարող ենք ունենալ վերջապես անվտանգություն, խաղաղություն, բաց սահմաններ, առեւտուր եւ մենք ընտրում ենք այդ ճանապարհը:
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը