Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումից հետո, Բաքվի բռնապետ Ալիեւը հայտարարեց՝ «Ազռբաժանի եւ Հայաստանի միջեւ փաստացի հաստատված է խաղաղություն»։ Պատերազմից վեց տարի անց Ալիեւն ասում է սա ոչ թե 2020 թ. նոյեմբերի 9-ի Պուծինի ղազագիրը ստորագրելուց, ոչ թե 2025 թ. օգոստոսի 8-ի TRIPP-ը ստանալուց, այլ 2026 հուլիսի 2-ին, ԵՄ գլխավոր հանձնակատարի հետ բանակցություններից հետո։ Եւ ոչ ոք ոչինչ չի ստորագրում, Նոբելյան մրցանակ չի պահանջում, կարմիր ժապավեն չի կտրում։ Այսպես է գործում եվրոպական քաղաքակթությունը՝ լուռ, աննկատ եւ արդյունավետ։ Հետաքրքիր է, որ հաջորդ օրը, Երեւանում, ստանալով ԵՄ-ից աննախադեպ տնտեսական եւ քաղաքական արտոնություններ, ՀՀ վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ համարեց ընդգծել՝ «Մենք ոչ նախկինում, ոչ հիմա, ոչ ապագայում չենք գնալու մեր գործընկեր Ռսաստանի հետ հարաբերությունների սրմանը»։ Սա է ՀՀ իշխանության պատասխանը ԵՄ առաջարկին։ Դրան նախորդող գիշերը Փաշինյանի «գործընկեր» Պուծինը հերթական անգամ հրամայեց ռմբակոծել Կիեւը, խլելով 30 անմեղ խաղաղ մարդկանց կյանքը։ Հանցագործի «գործընկերն» իրականում հանցակից է։