📌Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ynet-ի հետ զրույցում ասել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:
▪️Օրեր առաջ Իսրայելի արտգործնախարարն ասել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի բանաձևի աշխատանքային տարբերակ, որի նպատակը Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն է։
▪️Լրատվականը Նեթանյահուին հարցրել է, թե ինչ է փոխվել նրա մոտ այս հարցի շուրջ, եթե նախկինում ինքն արգելափակել էր ճանաչման գործընթացը։ Ի պատասխան՝ նա ասել է. «Ես չեմ արգելափակել այն և, անշուշտ, աջակցում եմ դրան»։